Ստորև ներկայացվողը տարիների ընթացքում կուտակված իմ ընդհանրացված և շեշտադրումները խիստ դրված մտքերն են ամենատարբեր երևույթների մասին։ Ընթերցողը կնկատի իմաստային կրկնություն շատ դեպքերում, բայց դրանք տարբեր երանգների են և իմաստավորում են հարցի քիչ ինչ այլ կողմերը։
Շատ մտքերում ես չեմ բացառել ժարգոնի օգտագործումը, որովհետև դրանով առավել տիպական և հնչեղ է ներկայացվում ասելիքը։ Այդ առումով, նախապես հայցում եմ նրբանկատների ներողամտությունը։
Հեղինակ` Արա Հարությունյան